211652_close_icon
views-count3113 դիտում article-date 15:36 07-02-2020

«Բարսելոնայի» տնօրեն. Մենք կարգավորել ենք կոնֆլիկտը

«Բարսելոնայի» տնօրեն Գիլերմո Ամորը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բիլբաոյի «Աթլետիկից» կրած պարտությունից (0:1) հետո հայտարարել է, որ կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի և ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի միջև ծագած կոնֆլիկտը լոււծվել է: «Մենք բոլորս այստեղ ենք միասին աշխատելու և միավորված մնալու համար: Հատկապես, երբ գործերը գնում են սխալ ուղղությամբ: Ոչ ոք ակումբից վեր չէ, և մենք միասին հասնելու ենք մեր նպատակներին: Մենք ամեն ինչ կարգավորել ենք: Մեզ մնացել է ևս երկու մրցաշար՝ Լա Լիգան և Չեմպիոնների լիգան: Մենք պետք է կենտրոնանանք դրանց վրա»,- ասել է Ամորին:

Նմանատիպ նյութեր