Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:
Դեսպանը նշել է, որ 2019 թվականը արդյունավետ տարի էր հայ-շվեդական հարաբերությունների զարգացման տեսանկյունից. այս ընթացքում տեղի են ունեցել տարբեր մակարդակի փոխայցելություններ, երկու երկրների համագործակցությունը նոր որակ է ստացել:Հանրապետության նախագահը կարևորել է արձանագրված առաջընթացը և նշել, որ փոխշահավետ գործակցության լայն հնարավորություններ կան նաև նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդի անվտանգության և զբոսաշրջության ոլորտներում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Շվեդիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացումն ու ամրապնդումը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.02.06 15:07



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
