211652_close_icon
views-count1963 դիտում article-date 10:31 06-02-2020

Ինչքան արագ և կտրուկ է փորձում Փաշինյանը լուծել ՍԴ-ի հարցը, այնքան բարդ և պատային իրավիճակում է հայտնվում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո ամեն ինչ իր հունով գնում էր, ՍԴ-ի շուրջ ոչ մի լուրջ խնդիր չկար, սակայն հանկարծ պարզվեց, որ ՍԴ-ն «լեգիտիմ» չէ, ու Փաշինյանը սկսեց ամեն ինչ անել, որպեսզի ՍԴ դատավորները «կամավոր» հեռանան։ Սա փաստում է այն մասին, որ ՍԴ-ի ինքնուրույնության պահպանման պարագայում իշխանությունները սկսել են վտանգներ տեսնել, թե իրենց որոշ նախաձեռնություններ կարող են հակասահմանադրական ճանաչվել։ Իսկ երբ միջազգային տարբեր կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ապա իշխանությունները կա՛մ անտեսում են, կա՛մ էլ այն ներկայացնում են իրենց հաճո ձևով, ինչպես եղավ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽԽՎ համազեկուցողների արտահայտած մտահոգությունների դեպքում, երբ իմքայլական պատգամավորները «ողջունեցին» այդ հայտարարությունները։ Այդուհանդերձ, ինչքան արագ և կտրուկ է փորձում Փաշինյանը լուծել ՍԴ-ի հարցը, այնքան բարդ և պատային իրավիճակում է հայտնվում հենց ինքը։ Դրությունն այնպիսին է, որ ցանկացած քայլ թուլացնելու է իշխանության դիրքերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր