211652_close_icon
views-count2785 դիտում article-date 23:49 17-11-2021

Դանի Ալվես. Էլ չէի կարող տեսնել, թե ինչ է անում Բարտոմեուն «Բարսայի» հետ

«Բարսելոնա» վերադարձած պաշտպան Դանի Ալվեսը պատմել է, որ 2016-ին որոշել էր ակումբից հեռանալ նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուի վարած քաղաքականության պատճառով:
 
«Ես այստեղ նրա համար չեմ, որ ինչ-որ մեկին բան սովորեցնեմ: Ընդհակառակը, ես այստեղ եմ, որ բոլորից սովորեմ:
 
Այն ժամանակ ես չմնացի և չեմ ափսոսում դրա համար: Բայց ես այդպես այն ժամանակ որոշեցի, քանի որ այլևս չէի կարող տեսնել, թե նրանք ինչ են անում ակումբի հետ:
 
Երբ ավարտվեց պայմանագրիս ժամկետը, ոչ ոք ցանկացավ ինձ հետ այն երկարաձգել, մինչև որ չհասկացան, որ փոխարինող չունեն:
 
Ես միայն մի պայման էի այն ժամանակ դրել. որ կարողանամ հեռանալ այն ժամանակ, երբ՝ ցանկանամ: Նրանք դա չընդունեցին, այն ժամանակ էլ որոշեցի հեռանալ, քանի դեռ նրանք ինձ չեն վռնդել», ասել է Ալվեսը:

Նմանատիպ նյութեր