211652_close_icon
views-count4190 դիտում article-date 11:26 05-02-2020

ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից տարհանվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով

Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու դուրս բերումը իրականացվելու է Ռուսաստանի աջակցությամբ: Այս մասին հայտնում է Tass գործակալությունը՛ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքով՝ Ռուսաստանը տարհանելու է 147մարդու, նրանցից10-ը Բելառուսի, 3-ը՝ Ղազախստանի, 1-ը՝ Հայաստանի և ևս մեկը Ուկրանիայի քաղաքացիներ են: ՌԴ օդատիեզերական ուժերի առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Առաջին ինքնաթիռով տարհանվել է 80 մարդ: Օդատիեզերական ուժերի երկրորդ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Արևելյան ռազմական օկրուգի օդանավակայանում: Երկրորդ ինքնաթիռը տարհանել է 64 մարդու: Վերալիցքավորումից հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը և վայրէջք կկատարի Տյումենում: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և հասնում է 500-ի: Երկրում հաստատված է վարակի 24 հազար 324 դեպք: Մահվան 65 նոր դեպքեր են գրանցվել վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում:

Նմանատիպ նյութեր