Մբապեն հրաժարվել է ներողություն խնդրել Տուխելից
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է ներողություն խնդրել մարզիչ Տոմաս Տուխելից և թիմակիցներից՝ իր վարքագծի համար:
Միևնույն ժամանակ, 21-ամյա ֆրանսիացին ընդունել է, որ չափից դուրս սուր է արձագանքել իր փոխարինմանը՝ «Մոնպելյեյի» հետ խաղում (5:0):
Մբապեի կարծիքով, Տուխելը շարունակում է իրեն վերաբերվել որպես երիտասարդ և կարիերան նոր սկսող խաղացողի, թեպետ արդեն մեծ հաջողությունների է հասել ֆուտբոլում:
Մբապեին զայրացնում է այն, որ իրեն ավելի հաճախ են փոխարինում, քան՝ փարիզցիների մյուս աստղերին: Ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն կոնֆլիկտից հետո հանդիպել է խաղացողի և մարզչի հետ:
Նշենք, որ Մբապեն նախկինում էլ է դժգոհություն հայտնել, երբ իրեն փոխարինել են: Վերջին անգամ դա տեղի է ունեցել դեկտեմբերին, երբ նա փոխարինվելուց հետո անտեսեց Տուխելի մեկնա ձեռքը: