3146 դիտում
16:15 04-02-2020
Հայ ծանրորդները օլիմպիական վարկանիշային միավորներ են վաստակում
Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը:
Փետրվարի 3 –ին ծանրահարթակ ելան մեր երկու պատվիրակներ: Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / 160 կգ արդյունքով պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը: Հրումում նա իր կամքին ենթարկեց 190 կգ և երկամարտի գումարով / 345 կգ / զբաղեցրեց չորորրդ հորիզոնականը:
Հետաքրքիր է, որ ավելի բարձր` 96 կգ քաշային կարգը ներկայացրած Հակոբ Մկրտչյանը նույնպես երկամարտում << հավաքեց >> 345 կգ / 160 կգ + 185 կգ / և դարձավ . . . երկրորդ մրցանակակիր:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հեռախոսազրույցում ասաց ,որ մեր տղաների համար այս մրցաշարում գլխավորը, ինչպես ասում են, մասնակցությունն է:
Միջազգային ֆեդերացիայի մրցակարգի համաձայն, նույնիսկ աշխարհի , Եվրոպայի չեմպիոններն ու ռեկորդակիրները, մինչ օլիմպիական խաղեր, պետք է անպայման մասնակցեն վարկանիշային միջազգային վեց մրցաշարի: Ալավերդյանի խոսքով նպատակ չկա հոգնեցնել ծանրորդներին, որոնք պետք է մասնակցեն առավել կարևոր ` Մոսկվայում ապրիլի 2 –ին սկսվելիք Եվրոպայի առաջնությանը:
Այսօր Ռաշտում հանդես կգան գերծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Նմանատիպ նյութեր
2940 դիտում
18:43 04-11-2019
Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում
2020 դիտում
20:02 25-11-2023
Հայ ուժեղագույն ծանրորդները կմասնակցեն Կատարի վարկանիշային մրցաշարին
2027 դիտում
18:04 19-03-2021
Հայ ըմբիշները օլիմպիական վարկանիշային ստուգատեսում հիանալի քննություն բռնեցին
Այս բաժնից
2602 դիտում
14:37 24-12-2024
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. Armsport.am
2872 դիտում
11:31 22-12-2024
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
3295 դիտում
19:24 21-12-2024
«Բարսելոնա»-ի լեգենդները կրկին հաղթել են «Ռեալ»-ի լեգենդների թիմին