Ֆրանսիայի առաջնությունում Նեյմարը արտառոց դեղին քարտ է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի ՊՍԺ-«Մոնպելյե» խաղում (5:0) փարիզցիների հարձակվող Նեյմարը արտառոց դեղին քարտի է արժանացել այն բանից հետո, երբ գեղեցիկ հնարք է կատարել, որը ֆուտբոլում կոչվում է «ծիածան»:
Հանդիպմանը գլխավոր մրցավար Ժերոմ Բրիզարը բրազիլացու հնարքը որակել է «ոչ մարզական պահվածք»:
«Անհավանական է: Մրցավարը հայտարարեց, որ Նեյմարի գործողություններում նվաստացուցիչ տարր կա, այդ իսկ պատճառով նրան դեղին քարտ ցույց տվեց», խաղից հետո հայտարարել է Նեյմարի թիմակից, պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն:
Խաղի ընդմիջմանը Նեյմարը դժգոհություն է հայտնել մրցավարին, որին ի պատասխան վերջինս ֆուտբոլիստին կոչ է արել իրեն ֆրանսերեն դիմել: