Ֆուտբոլիստը համբուրել է մրցակցի խաղացողի շուրթերը և դեղին քարտ է ստացել. տեսանյութ
Անգլիայի թվով երրորդ դիվիզիոնում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ընթացքում «Բրիստոլ Ռովերս» թիմի խաղացող Լի Մանսելը տարօրինակ պահվածք է դրսևորել «Գեյթսհեդ» թիմի խաղացող Ջոնաթհան Օ՛Դոնելի նկատմամբ:
Երկու ֆուտբոլիստները խաղային դրվագներից մեկում միմյանց են բախվել, որի ընթացքում Մանսելը համբուրել է Օ՛Դոնելի շուրթերը, ինչի համար մրցավարի կողմից զգուշացվել է դեղին քարտով:
Հանդիպումից հետո Լի Մանսելը իր արարքը մեկնաբանել է հետևյալ կերպ.
«Իրավիճակը մեղմելու համար ես դիմեցի նման քայլի: Սա առաջին դեպքն է, երբ ես համբուրում եմ որևէ մեկին»: