«Արսենալը» ԱՊԼ-ի 29 տարվա հակառեկորդ է սահմանել
ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Բերնլիի» հետ:
Դա Անգլիայի բարձրագույն լիգայի 25 խաղում լոնդոնցիների 13-րդ ոչ-ոքին է:
Այդպիսով, «Արսենալը» 1981 թվականից ի վեր առաջին թիմը դարձավ, որը 25 խաղում ավելի քան 12 ոչ-ոքի է խաղացել: 1980/81 մրցաշրջանում դա հաջողվել էր «Մանչեսթեր Յունայթեդին» (15 ոչ-ոքի՝ 25 խաղում):
Միկել Արտետայի թիմը 31 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ 10 միավորով ետ մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց: