Սարիկ Անդրեասյանի նոր մարտաֆիլմը ԱՄՆ-ում խայտառակ հակառեկորդ է սահմանել. տեսանյութ
Ռուսաստանցի կինոռեժիսյոր Սարիկ Անդրեասյանի «Ամերիկյան կողոպուտ» մարտաֆիլմը ամերիկյան կինովարձույթի պատմության մեջ ամենավատ ցուցանիշն է արձանագրել՝ առաջին շաբաթում հավաքելով ընդամենը 254 դոլար: Նույնիսկ «Օսկարի» մրցանակակիր Էդրիեն Բրոուդիի մասնակցությունը ֆիլմում չի փրկել իրավիճակը:
Նախորդ հակառեկորդը պատկանում էր ՖԻՖԱ-ի պատմության մասին նկարահանված «Երազանքի լիգա» ֆիլմին, որը հունիսին մեկ շաբաթում 918 դոլար էր հավաքել:
Ընդ որում, «Երազանքների լիգան» ցուցադրվում էր ամերիկյան 10 կինոթատրոններում, իսկ «Ամերիկյան կողոպուտը»՝ ընդամենը երկու: Այսինքն, մեկ կինոթատրոնի կտրվածքով Սարիկ Անդրեասյանի ֆիլմը ավելի հաջողված կարելի է համարել:
«Ամերիկյան կողոպուտը» ռուսական կինոթատրոններում հայտնվեց փետրվարին և հավաքեց 2,2 մլն դոլար: Ռուսական ֆինանսավորմամբ ֆիլմը նկարահանվել էր ԱՄՆ-ում: Ֆիլմի բյուջեն կազմել է 10 միլիոն դոլար: