211652_close_icon
views-count40959 դիտում article-date 11:36 03-02-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու «ԳԱԶ 24»-ը. 3 վիրավորներից 2-ը պայմանագրային զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10;40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Սերգեյ Ջ-ի վարած «ԳԱԶ 24» մակնիշի 43 ՍՍ 560 համարաիշի և 29-ամյա Ռազմիկ Գ-ի վարած Mercedes մակնիշի 35 CM 223 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Կարեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Աբովյան» ԲԿ-ի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տողափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ; Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ, իսկ բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու գազոնի մեջ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր