62510 դիտում
23:20 08-09-2020
Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում BMW-ի, Mercedes-ի և պաշտպանության նախարարության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից. 4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնում պարզվել է սեպտեմբերի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW-ն վարել է Գորիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արա Կարապետյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ ГАЗ 3308-ը, որը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 35-ամյա Հայկ Հայրապետյանը:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Հ. Հայրապետյանը, վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, 31-ամյա Ռուբեն Վիրաբյանը և BMW-ի ուղևոր, Գորիսի բնակիչ, 31-ամյա Անուշ Կարապետյանը:
Որոշ ժամանակ անց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ է դիմել Արարատի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, 26-ամյա Վահե Մայիլյանը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի ժամանակ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ վթարի ժամանակ ճանապարհի բաժանարար արգելապատնեշը կոտրվել է և դիպել Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Վաղինակ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային՝ վնասելով այն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/05/1163880/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել էր բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագորղը հայտնել էր, որ «Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ Mercedes-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Oղիկյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել էր ՊՆ ավտոմեքենան, որը չթույլատրելի հատվածով փորձել էր անցնել, ինչն էլ դարձել էր վթարի պատճառ։
Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ ինչ-որ ծառայողներ, այդ թվում՝ ներկայացած գնդապետը, փորձում էր մարդկանց վրա ճնշում գործադրել, իբր՝ վթարի մեղավորը իրենք չեն, և միայն Ռազմական ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության ծառայողների միաջմտությունից հետո նշված գնդապետը գլխիկոր հեռացավ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Արարատի ռազմական ոստիկանության ծառայողները և բժիշկները։ Եվ մինչ բժշիկների ժամանումը՝ վիրավորներից 2-ին օգնություն էին ցուցաբերել ռազմական ոստիկանության ծառայողները։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+