211652_close_icon
views-count189522 դիտում article-date 18:22 02-02-2020

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. «Նիվան» մխրճվել է КрАЗ-ի մեջ, 3 վիրավորներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մեկն էլ ոստիկանության օպերլիազոր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշո ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-21214 մակնիշի 80 XO 100 համարանիշի և КрАЗ մակնիշի 15 ԼԼ 673 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը: Օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Քիչ առաջ դեպքի վայրում КрАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացավ և դասակի հրամանատար Կ. Աբազյանը ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխեց Իջևանի բժշկական կենտրոն: *** Քիչ առաջ Տավուշի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանի հանձնարարականով դեպքի վայր ժամանեց Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արշակ Ղազարյանի գլխավորությամբ, ով այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում: Ժամանել է նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Աշոտ Սարուխանյանը աշխատում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարրչությունում՝ որպես ավագ-օպերլիազոր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր