85478 դիտում
21:03 19-04-2020
Խոշոր ավտովթար Երևանում. «Գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի դիմաց Nissan-ը բախվել է ծառին և էլեկտրասյանը. վիրավորներից մեկին փրկարարները հայտնաբերել են դրսում, մեկին էլ դուրս են բերել ավտոմեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «Գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, Nissan Tiida մակնիշի 35 SX 308 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, իսկ մեկին՝ դուրս են բերել ավտոմեքենայից, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից Nissan-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի, իսկ վարորդը, խույս տալով բախումից, փորձել է նաև շրջանցել ճանապարհին եղած հսկայական փոսերը, որոնք լցված էին անձրևաջրով, հավանաբար, չկարողանալով կառավարել մեքենան, վթարի է ենթարկվել»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14854 դիտում
17:24 12-12-2024
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումար