Կապանի Դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի
Կապանի Դրամատիկական Թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Իշխան Ղարիբյանը: Այս մասին հայտնում է թատրոնի էջը:
«Սիրով տեղեկացնում ենք, որ Կապանի Դրամատիկական Թատրոնն այսուհետ ունի գեղարվեստական ղեկավար։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել՝ Իշխան Ղարիբյանը։
Թատրոնի ողջ անձնակազմը շնորհավորում է պարոն Ղարիբյանին , մաղթում երկարատև և բեղուն աշխատանք»,- գրված է ֆեյսբուքյան էջում։