«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի
                        Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնի ստեղծագործական կազմին է ներկայացրել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին:  
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին` քաղաքապետի տեղակալը մաղթել է նրան ստեղծագործական հաջողություններ և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս մշակութային օջախների օրինակով <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնի  առօրյան այսուհետ ևս լինելու է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: 
Միաժամանակ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին գեղարվեստական ղեկավարին  թատրոնին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը ոլորտում աշխատելու տարիների փորձ ունի: Նա թատրոնի անվանակիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբորորդին է: 
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

