211652_close_icon
views-count22071 դիտում article-date 11:43 02-02-2020

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս

Գրանցվել է 2019-nCoV կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս՝ Ֆիլիպիններում: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆիլիպինյան մասնաճյուղը Twitter-ում: «44 տարեկան տղամարդը Ֆիլիպիններում 2019-nCoV կորոնավիրուսով 2-րդ հաստատված հիվանդն է»,- ասվում է մասնաճյուղի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նա մահացել է փետրվարի 1-ին: Նշենք, որ այս պահին Չինաստանում մահացու վտանգավոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի, իսկ վարակվածները 13 846-ն են, որոնցից 2110-ը ծանր վիճակում են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել

Նմանատիպ նյութեր