211652_close_icon
views-count1622 դիտում article-date 19:43 31-01-2020

Այս ամենի նպատակը ՍԴ այսօրվա դատավորներից ձերբազատվելն է. Լիպարիտ Սիմոնյանը՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգի հարցերի մասին. Tert.am

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բացասական է գնահատում ԱԺ կանոնակարգ «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով ԱԺ մեծամասնության կողմից ներկայացվող առաջարկները: Նշենք, որ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստ էր գումարելու: ԱԺ մեծամասնությունն առաջարկել է՝ մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով: Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։ [url=https://www.tert.am/am/news/2020/01/31/Simonyan/3199158?fbclid=IwAR38RAKn4eeba5ZWdMi5lYD9OAxP90WEFzHH1s8bk2zaN0flsasLyuKTEvM]Tert.am[/url]-ի հետ զրույցում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ընդգծեց, որ փաստորեն զսպող, հավասարակշռող ինստիտուտները նշված գործառույթներն իրականանցելու համար ընդամենը մեկուսացվում են: «Այսինքն՝ այսօրվա քաղաքական ուժը, անկախ նրանից, թե ինչպես կկոչվի դա, ամբողջ գործառույթը վերցնում է իր վրա և չի ցանկանում ունենալ որևիցե զսպող, հակառակ տեսակետն արտահայտող մեխանիզմ: Այդպիսին կարող է լիներ ՍԴ-ի կարծիքը, նաև Հանրապետության նախագահի կողմից չստորագրելը: Կոպիտ ասած՝ իշխող ուժը ձերբազատվում է այդ մարմիններից, որոնք իրեն ցանկալի որոշումներ կարող են կայացնել»,-ասաց նա: Սիմոնյանի կարծիքով՝ առանց Սահմանադրական դատարանի կարծիքի ուղղակի ճիշտ չէ Սահմանադրության վերաբերյալ որոշում կայացնելը: «Այս ամենի նպատակն այն է, որ ձերբազատվեն Սահմանադրական դատարանի այսօրվա դատավորներից: Հենց դրա համար էլ նման մեխանզիմներ են մտածում, որ կարողանան այդ նպատակին հասնել»,- ընդգծեց նա և հավելեց. «Տեսան, որ այդ՝ վաղ կենսաթոշակի օրենքով չեն կարողանում ՍԴ դատավորներին թոշակի ուղարկել, մտածում են այլ ճանապարհներ, որն էլ այս փոփոխություններն են»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/31/Simonyan/3199158?fbclid=IwAR38RAKn4eeba5ZWdMi5lYD9OAxP90WEFzHH1s8bk2zaN0flsasLyuKTEvM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր