3514 դիտում
09:42 31-01-2020
Արման Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 30-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին։
Ողջունելով հյուրերին՝ Արման Սարգսյանը նշեց, որ սա միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեի հետ առաջին հանդիպումը չէ և հույս հայտնեց, որ այս մեկը նույնպես կլինի արդյունավետ։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին տևական սերտ համագործակցության համար։
Եկատերինա Զգուլաձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար իրեն հետաքրքրող հարցեր ուղղեց ոստիկանության ղեկավարությանը՝ իրավապահ կառույցի բարեփոխումների մասին։
Թեմայի շուրջ Արման Սարգսյանը ներկայացրեց իր տեսակետներն ու ոստիկանության գործողությունները, ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ բարեփոխումներ իրականացնելու համար ոստիկանության ղեկավարությունը պատրաստ է արդյունավետ համագործակցության, ինչի շնորհիվ Հայաստանը կունենա է՛լ ավելի պատրաստված ոստիկանություն։
Հանդիպմանը քննարկվեցին ոստիկանության բարեփոխումներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2299 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1018 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ