2188 դիտում
12:18 29-01-2020
«Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում:
«[url=https://https://armenpress.am/arm/news/1002932.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ դատավորների, անդամների համար, որովհետև այն անցումային դրույթները, որոնք պետք է սահուն կերպով նախորդ սահմանադրությունից անցում կատարեին ներկա սահմանադրության, թերի են: Սա է, վստահության ճգնաժամից բացի, Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը»,- ասաց Մակունցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
16:41 17-11-2022
Ֆրանսիան լիարժեք աջակցում է Սահմանադրական դատարանի նախաձեռնած բարեփոխումներին. դեսպան
1864 դիտում
12:37 23-10-2018
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ