7706 դիտում
10:44 29-01-2020
20-ամյա զինծառայողը վիրավորվել է չպարզված հանգամանքներում. վիճակը ծանր է. Արցախի ՊՆ
Նախօրեին Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է:
Այս առնչությամբ Արցախի ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:
Նմանատիպ նյութեր
4106 դիտում
09:53 04-12-2022
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է հրազենային վիրավորում ստացել. վիճակը ծանր է. ՊՆ
1091 դիտում
18:02 04-12-2022
Չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
3207 դիտում
10:17 09-12-2016
Նախօրեին չպարզված հանգամանքներում մահացած զինծառայողի ընտանիքը սոցիալական շատ ծանր վիճակում է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
349 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
787 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
361 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին