211652_close_icon
views-count1313 դիտում article-date 12:03 28-01-2020

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ–մայոր Լի Թաֆանելիի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, արձանագրեց, որ երկկողմ համագործակցությունը կայացած է։ Ոստիկանության պետի պաշտոնակատարն ընդգծեց, որ և՛ դեսպանությունը, և՛ Կանզասի ազգային գվարդիան մշտապես պատրաստակամորեն աջակցել են Հայսատանի ոստիկանությանը նյութատեխնիական միջոցներով ու փորձի փոխանակմամբ։ Այս համատեքստում Արման Սարգսյանը կարևորեց համագործակցային դաշտի ընդլայնումը՝ փաստելով, որ համագործակցության շրջանակներում այս պահին Կանզասի իրավապահ մարմինների տարածաշրջանային ուսումնական կենտրոնում է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը։ Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևորագույն դրվագները՝ շեշտը դնելով նոր ձևավորված Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների կարոևրության վրա։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը անդրադարձավ նաև շարժական պարեկային ծառայությանը՝ ընդգծելով, որ ստեղծվելիք ստորաբաժանման կայացման գործում ևս կարևորում է փորձի փոխանակումը։ Գեներալ-մայոր Լի Թաֆանելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իրենք պատրաստակամ են զարգացնել համագործակցությունը։ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով՝ անկախ երկրներից համցավոր մարտահրավերները նույնն են, որոնց դեմ արդյունավետ պայքարում անհրաժեշտ է սերտ համագործակցել՝ ապահովելով օրենքի գերակայությունը։ Լի Թաֆանելին ներկայացրեց իրենց երկրի իրավապահ մարմիններում ծառայության անցնելու կադրային քաղաքականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ճիշտ ընտրություն կատարել և հասարակությանը մատուցել որակյալ ծառայություն։ Հ այաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին կարևորեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ իրենք պատրաստակամ են տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու հայ ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը։ Այս համատեքստում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր