211652_close_icon
views-count59979 դիտում article-date 21:43 27-01-2020

Ամերիկան սգում է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի տարբեր հատվածներից հանրահայտ դեմքեր ու ղեկավարներ են իրենց ցավակցությունը հղում զոհված մարզիկի մահվան կապակցությամբ: Տասնյակ հազարավոր մարզասերներ կիրակի օրն իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Լոս Անջելեսի ‘’Լեյքըրզ’’-ի մարզադաշտի մոտ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5261940.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Բասկետբոլի ազգային ընկերակցությունը հրապարակել է հայտարարություն, որտեղ ասված է, թե ‘’ցնցված է Քոբի Բրայընթի ու նրա դստեր`Ջիանայի ողբերգական մահվան բոթը ստանալով’’: Ֆիլիպիններում Քոբի Բրայընթի անունով են կոչել նրա մահից մի քանի ժամ առաջ բացված բասկետբոլի մարզադաշտը: Սգո արարողություններ են անցկացվում Իտալիայում, որտեղ մարզիկն անց է կացրել իր մանկության մի մասը: Փորձաքննիչներն ասում են, որ ուղղաթիռում եղել է ինը մարդ, բայց մանրամասնություններ դեռեւս չեն հաղորդում մյուս անձանց մասին: Սակայն ընտանիքի անդամներն ասել են, թե ուղղաթիռում են եղել նաեւ Օրինջ Քոսթի քոլեջի բասկետբոլի թիմի մարզիչը, նրա կինն ու 13-ամյա դուստրը, որը նույն թիմում է խաղացել Բրայընթ ի դստեր`Ջիաննայի հետ: Ուղղաթիռը կործանվել է լեռնային մի հատվածում: Նախնական վարկածն այն է, որ մառախուղի պատճառով օդաչուն չի նկատել դիմացի լեռը: Ինչպես մասնագետներն են ասում, երկշարժիչ այս ուղղաթիռները երբեք չեն ունեցել որեւէ խնդիր: Սակայն կործանման տեղանքին մոտ գտնվող անձինք ասում են, որ մինչեւ պայթյունի ձայնը լսելը, ուղղաթիռի թռիչքի ձայնն իրենց տարօրինակ է թվացել: Ոմանք ասել են, թե շարժիչի ձայնը լսվել է տատանումներով: 2008 թվականին նա համարվել է բասկետբոլի երեսուն թիմեր ընդգրկող Բասկետբոլի ազգային ընկերակցության լավագույն մարզիկը: Երկու անգամ նա դարձել է ամենաարժեքավոր խաղացողը: Բրայընթը նաեւ երկու անգամ գրանցվել է որպես ամենամեծ թվով միավորները բերած բասկետբոլիստը, երկու անգամ եղել օլիմպիական չեմպիոն: Բրայընթը երկու տարի առաջ նաեւ արժանացել է Օսկարի մրցանակի` ‘’Սիրելի բասկետբոլ’’ կարճ անիմացիոն ֆիլմի համար: Հինգրոպեանոց ֆիլմը հենված է այս մարզաձեւի նկատմամբ 2015 թվականին գրված Բրանընթի սիրո նամակի վրա: Բրայընթն ու նրա կինը` Վանեսան ունեն երեք այլ դուստրեր` Նաթալիան, Բիանկան ու Քափրին: Բասկետբոլում իր քսանամյա կարիերան Քոբի Բրայընթը Լոս Անջելեսի ‘’Լեյքըրզ’’ թիմում ավարտել էր 2016 թվականին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր