Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա. Գագիկ Սուրենյան
Հանրապետությունում հունվարի 29-ից սկսած գիշերային ցրտերն էականորեն մեղմվում են։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր [url=https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2918788548184375]էջում[/url] գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ընդհանուր առմամբ հունվարի 29-31-ին գիշերներն այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,- նշել է Գագիկ Սուրենյանը: