211652_close_icon
views-count22867 դիտում article-date 22:39 24-01-2020

«Փարվանա» ռեստորանային համալիրի աշխատակիցը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 39 –ամյա տղամարդը «Արամյանց» բժշկական կենտրոնում մահացել է բժիշկների մեղքով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 23-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Հ.-ի դիմումի փաստով: Վերջինս դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ մեկ օր առաջ՝ ժամը 23:00-ին, «Արամյանց» բժշկական կենտրոնում իր ընկեր՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Դավիթ Բ.-ն վիրահատվել է՝ ստենդավորվել և վիրահատությունն անցել է առանց խնդիրների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Հայկ Հ.-ի հայտնածի՝ դրանից հետո բժիշկները հայտարարել են, որ Դավիթ Բ.-ի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հունվարի 23-ին՝ ժամը 08:00-ին, նա հիվանդանոցում մահացել է և ինքը ունի կասկածներ, որ մահվան պատճառը եղել է «Արամյանց» բժշկական կենտրոնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարտաստ է նշված խնդրի վերաբերյալ ներկայացնել նաև «Արամյանց» բժշկական կենտրոնի պարզաբանում-տեսակետը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Հ.-ն աշխատում է «Փարվանա» ռեստորանային համալիրում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր