38342 դիտում
16:54 24-01-2020
Ավտովթար Երևանում. BMW X5-ը բախվել է կայանված Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններւմ BMW X5 մակնիշի 60 VՏ 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջանիբեկյան փողոցում՝ թիվ 49 տան դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 36 RO 797 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վարորդները վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ապահովագրական ընկերություններ և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ ծառայողներն ու ԱՊՊԱ-ի աշխատակիցները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+