2245 դիտում
11:06 24-01-2020
ԱԺ-ն միաձայն վավերացրեց ԱՊՀ երկրների միջև էլ. եղանակով տեղեկության փոխանակման արձանագրությունը
ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը:
«[url=https://armenpress.am/arm/news/1002475.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այն հունվարի 22-ի խորհրդարանի նիստում ներկայացրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության մշակումը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությամբ: Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն»,- նշել էր Անանյանը:
Ըստ նախագծի՝ արձանագրության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև հարկային հարցերով էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման իրականացումը լրացուցիչ գործիք կհանդիսանա ստվերային տնտեսության կրճատման և հարկումից խուսափելու համար:
Արձանագրության նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաև կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը:
Արձանագրության դրույթների կիրառումը կնպաստի նաև տվյալ ոլորտում տնտեսական փոխգործակցության թափանցելիության մակարդակի բարձրացմանը:
Արձանագրությունը վավերացվեց 108 «կողմ» ձայնով:
Նմանատիպ նյութեր
928 դիտում
10:34 27-05-2020
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսային արտոնություները մեկ տարով երկարաձգող արձանագրությունը
3880 դիտում
10:49 11-04-2018
ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը
955 դիտում
18:26 12-12-2019
ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիան
Այս բաժնից
595 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
445 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
493 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը