ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը
ՀՀ ազգային ժողովը միաձայն վավերացրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծին կողմ է քվեարկել 95 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանի նշված համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Այն պետք է փոխարիներ1999 թվականից գործող «Գործընկերության և համագործակցության մասին» Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրին։
Հայաստանի՝ ԵՄ մուտքի արտոնագրերի վերաբերյալ երկխոսության հարցն ունի առանձին հոդվածներ: Փաստաթղթում խոսվում է, որ Հայաստանն աստիճանաբար իր օրենսդրությունը մոտարկելու է ԵՄ օրենսդրությանը, որպես բարեփոխումներին ուղղված քայլ: