958 դիտում
18:26 12-12-2019
ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված): «[url=https://armenpress.am/arm/news/998690.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում այս մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
«Փաստաթուղթը ստորագրվել է 1988 թվականի հունվարի 25-ին՝ Ստրասբուրգում: Կոնվենցիան մշակել են Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունն ու Եվրոպայի Խորհուրդը: 2010 թվականին այն լրամշակվել է համապատասխան Արձանագրությամբ: Կոնվենցիան ստորագրել է ավելի քան 100 երկիր»,- ասաց նախարարի տեղակալը:
Արման Պողոսյանի խոսքով` կոնվենցիայի հիմնական նպատակը միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Կողմերը միմյանց տրամադրում են հարկային հարցերով վարչական աջակցություն, որն ընդգրկում է տեղեկությունների փոխանակում, աջակցությունը բռնագանձման, այդ թվում՝ ապահովման միջոցների կիրառման հարցում և փաստաթղթերի հանձնում: Վարչական աջակցություն է տրամադրվում անկախ տվյալ անձի՝ այդ կողմի կամ որևէ այլ պետության ռեզիդենտ կամ քաղաքացի լինելու հանգամանքից:
Կոնվենցիան ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձևերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում և այլն:
«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին հարցն ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:
Նմանատիպ նյութեր
3725 դիտում
10:53 11-05-2020
ԱԺ-ն վավերացրեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության կոնվենցիան
3880 դիտում
10:49 11-04-2018
ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը
2245 դիտում
11:06 24-01-2020
ԱԺ-ն միաձայն վավերացրեց ԱՊՀ երկրների միջև էլ. եղանակով տեղեկության փոխանակման արձանագրությունը
Այս բաժնից
529 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
538 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
463 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը