211652_close_icon
views-count10214 դիտում article-date 18:22 23-01-2020

Լոռու մարզային փրկարարական վարչության պետն ամփոփել է նախորդ տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 23-ին, Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության 2019թ. կատարած աշխատանքների հաշվետվությանը նվիրված նիստ, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, մարզի տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը, մարզպետարանի աշխատակիցները և այլոք: Զեկույցով հանդես եկավ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Ս. Գաբրիելյանը: 2019 թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է` 1425 արտակարգ դեպք (2018թ.` 1258), որոնց հետևանքով զոհվել է 42 (2018թ.` 35), մարմնական վնասվածքներ ստացել 866 մարդ (2018թ.` 1106): 2019թ-ին մարզում 2018թ-ի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը աճել են 167-ով, զոհե¬րի թիվը աճել է 7-ով, վիրավորներինը նվազել է` 240-ով:Գրանցված դեպքերից 878-ը` եղել են տեխնածին, 29-ը՝ տարերային բնույթի, 518-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի դեպքեր: Վարչության պետի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել վարչությունում և ենթակա հրշեջ փրկարարական ջոկատներում պատշաճ ծառայության կազմակերպմանը, մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի, գույք-սարքավորումների և անձնակազմի մշտական պատրաստության ու մասնագիտական պատրաստվածության ապահովմանը, մարզի տարածքում առաջացած արտակարգ դեպքերին և պատահարներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը, Վարչության 2019թ. աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների, ինչպես նաև ղեկավարության կողմից տրված հանձնարարականների ժամանակին ու ամբողջությամբ կատարմանը: Ներկայացվեց 2019թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը՝ 2018թ. համեմատությամբ: Հաշվետվությունն ամփոփեցին մարզպետ Ա. Ղուկասյանը և ՀՀ ԱԻ Նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, կատարված աշխատանքը գնահատելով՝ լավ: Նրանց կողմից տրվեց մի շարք հարցերի պատասխաններ, կատարվեցին դիտարկումներ և հանդես եկան նկատառումներով: Վերջում եղան նաև պարգևատրումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+

Նմանատիպ նյութեր