211652_close_icon
views-count19510 դիտում article-date 17:40 23-01-2020

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթանակ է տարել ՀՔԾ-ի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Երեւանի Վերաքննիչ դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր-լրագրող Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից վերծանելու գործով դատական քննությունը: Դռնփակ ընթացող դատական նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքված էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Եվ քիչ առաջ դատարանը հրապարակեց վճիռը, ըստ որի՝ «Ժողովուրդ» օրաթերթը հաղթանակ է տարել ՀՔԾ-ի նկատմամբ: Նշենք, որ օրաթերթը դիմել էր դատարան՝ բողոք ներկայացնելով ՀՔԾ որոշումների դեմ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+

Նմանատիպ նյութեր