211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3484 դիտում article-date 12:12 29-06-2025
Հունիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են 51-ամյա Սերգեյ Մ․-ի վարած «Opel Zafira» և 43-ամյա Գարիկ Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդներին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, սակայն վթարից ժամեր հետո «ՎԱԶ 2106»-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Գրիգորյանը և կրտսեր պարեկ Վահրամ Մուրադյանը։

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր