211652_close_icon
views-count1571 դիտում article-date 13:57 17-02-2016

ՀԷՑ-ի պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը լույս չի տեսել

«Ժողովուրդ» օրաթերթի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի’ ընթերցողներ, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավով տեղեկացնում է, որ այսօր օրաթերթը լույս չի տեսել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գործունեության կամ անգործության հետեւանքով: Գիշերը 01:00-ին, երբ թերթի տպագրության ավարտին րոպեներ էին մնացել, հոսանքազրկվեց Կենտրոն վարչական շրջանի մի հատվածը, այդ թվում` Աբովյան 22ա հասցեն: Հեռախոսազանգերին պատասխանող աշխատակիցը սկզբում հավաստիացրեց, որ երկու ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, աշխատանքներ են տարվում: Սակայն երկու ժամ անց 5-6 հեռախոսազանգից հետո միայն տեղեկացրեցին, որ մինչեւ 04:00-ն էլ. էներգիա չենք ունենա: Մինչդեռ այդ դժվարին իրավիճակում գոնե կարելի էր անկեղծ լինել և ասել, որ խնդիրը չի կարգավորվի մեկ երկու ժամվա ընթացքում, որպեսզի հնարավոր լիներ այլընտրանքային տարբերակներ կիրառել՝ թերթի տպագրությունը կազմակերպելու համար: Այսպիսով` Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության գործունեության հետեւանքով է, որ մեր ընթերցողներին օրաթերթը այսօր չի հասել: Վաղ առավոտից խմբագրության հեռախոսները «պայթում» են ահազանգերով, թե ինչու լույս չի տեսել օրաթերթը: Իսկ ՀԷՑ-ը դեռ ուսումնասիրում է խնդիրը՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել: Ի դեպ, այս պահին եւս խմբագրությունը հոսանքազրկված է: Մեկ անգամ եւս «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը հայցում է ընթերցողների ներողամտությունը: ՀԷՑ-ի պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը լույս չի տեսել Արմեն Աշոտյանին «ակտիվ հանգի՞ստ» է սպառնում. «Ժողովուրդ» Ինչպե՞ս են հրազենի վրայից մատնահետքերն անհետացել. զինծառայողի ինքնասպանության գործը շինծո՞ւ է Նման նյութեր Նաիրա Զոհրաբյանին չի մտահոգում թուրքական պատվիրակության կողմից իր դեմ բողոք ներկայացնելու հանգամանքը. «Ժողովուրդ»Բուլկի Արամ ածականով հայտնի Արամ Հարությունյանը, ինչպես միշտ, մեղքը ենթակաների վրա է բարդում. «Ժողովուրդ»«Գրանդ Քենդի»-ն ինչ-որ մարդիկ փորձում են «խլել» սեփականատերերից. ընկերությունում կրճատումներ են. «Ժողովուրդ»Գլխավոր դատախազությունն Արթուր Օսիկյանին պատերա՞զմ է հայտարարել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ստուգումներ են. «Ժողովուրդ»Պաշտոնյաներին հարցաքննեք. Սեյրան Օհանյանի կնոջ գործը շարունակում է առեղծված մնալ. «Ժողովուրդ»Իշխանական համակարգում անորոշություն է տիրում. ոչ ոք չգիտի՝ ինչ անել տեղը պահելու համար. «Ժողովուրդ»Արմեն Աշոտյանին «ակտիվ հանգի՞ստ» է սպառնում. «Ժողովուրդ»Սերժ Սարգսյանը, ընդամենը հինգ օր էլ չանցած, իր իսկ հռչակած սկզբունքներին հակառակ քայլեր է կատարում»:

Նմանատիպ նյութեր