211652_close_icon
views-count4296 դիտում article-date 17:23 23-01-2020

Կառավարությունն արտոնություն տրամադրեց կաթնամթերքի արտադրության ներդրումային ծրագրին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ին: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքը օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար: Նախարարի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք՝ 11 մլրդ դրամ արժեքով: «Մենք քննարկել ենք՝ արդյոք սրանով չե՞նք վնասում տեղական կաթ արտադրողներին: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող ազդել կաթի շուկայի առաջարկի վրա: Այս արտոնության արդյունքում կազմակերպությունը կստանա մաքսատուրքից ազատում 1,65 մլրդ դրամի չափով: ՀՀ բյուջեի նվազումը կկազմի 20,1 մլն դրամ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ընկերությունն ունի 318 աշխատակից, այս ծրագրի արդյունքում ևս 15 նոր աշխատատեղ կստեղծվի՝ 140 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր