211652_close_icon

Կառավարությունն արտոնություն տվեց Արմավիրում արևային կայանի կառուցման ներդրումային ծրագրին

views-count2178 դիտում article-date 13:25 09-07-2020
Կառավարությունը բավարարեց «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/1021101.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում) (Արմավիրի մարզ)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 77 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 126 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 8 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:

Նմանատիպ նյութեր