7458 դիտում
09:25 23-01-2020
Դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակոցը կարող է լինել ինչ-որ մի հարցով վրեժխնդրություն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աննախադեպ միջադեպ է արձանագրվել: Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ առաջին անգամ կրակել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին: Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը և ոստիկանությունում հաղորդում ներկայացրել: Երբ ArmLur.am-ը դատավորից հետաքրքրվել էր` արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետևանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու ուղղությամբ կրակոցը, նա հայտնել էր, թե արձակուրդում է եղել, և չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք կրակոցներն ուղղված են դատարանների, թե կոնկրետ դատավորի անկախության դեմ: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ տեղեկություններ չունեմ, թե ինչի համար են կրակել, կամ արդյոք կրակել են՝ իմանալով, որ դա Տաթևիկ Գրիգորյանի առանձնասենյակն է, թե ոչ: Տաթևիկ Գրիգորյանի վարույթում չկա որևէ քրեական գործ, որի շրջանակներում մտքներովս անցնի, որ, օրինակ, պատճառը հենց այդ քննվող քրեական գործն էր: Բայց դա բացարձակ չի նշանակում, որ դա չի կարող վերաբերել նախորդ գործերին. դա կարող է լինել ինչ-որ մի հարցով վրեժխնդրություն: Չենք հաստատում, բայց չենք էլ բացառում»,– նշեց նա:
Հավելենք, որ կատարվածն անչափ մտահոգիչ է, քանի որ հանցագործների ձեռքերը սկսել են հասնել դատարաններին՝ մի ոլորտ, որը մեր երկրի երրորդ իշխանությունը լինելուց բացի նաև ժողովրդավարական կարևորագույն ինստիտուտներից մեկն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2139 դիտում
10:05 14-05-2014
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը դեռևս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է․ Ժողովուրդ
1587 դիտում
10:27 23-01-2015
Արմեն Գևորգյանի աշխատասենյակի գույքը կփոխանցվի ՀՀ Կառավարության աշխատակազմին. Ժողովուրդ
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1831 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8904 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին