211652_close_icon
views-count10611 դիտում article-date 17:56 22-01-2020

Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել

Ձորն ընկնելու հետևանքով ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/21/1145513/]դիրքում մահացել է [/url]պայմանագրային զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-տեղեկացնում է Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր