211652_close_icon
views-count33486 դիտում article-date 19:16 29-04-2023

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 33-ամյա ՌԴ քաղաքացին Ford Focus-ով բախվել է երկաթե ցուցանակներին և մասամբ հայտնվել ձորն ընկնելու վտանգի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում՝ ՌԴ քաղաքացի 33-ամյա Պավել Դուբինը, իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Սևան-Իջևան M4 ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցուցանակներին և մոտ 3 մ սահել դեպի ձորը ու բախվել ձառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան ու քանի որ առկա է եղել վտանգ, որ հնարավոր է՝ ավտոմեքենան գլորվելով հայտնվի ձորի խորքային հատվածում, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Դավիթ Վիրաբյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Մելքոնյանը:

Ավտոմեքենան հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են, ապա պարեկների հետ միասին դուրս բերել անվտանգ վայր:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր