2045 դիտում
12:24 22-01-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետռեգիստրի տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1002178.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` հունվարի 21-ին տեղի ունեցած ԱԺ նիստում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։
«Օրենքի նախագծով առաջարկվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, մասնավորապես այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են լրատվական գործունեություն, հասանելի դարձնել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները: Այդ տեղեկություններն այսօր էլ հասանելի են, բայց միայն որոշակի պետական տուրք վճարելուց հետո»,- նշել էր Գալյանը:
Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:
Նմանատիպ նյութեր
2494 դիտում
13:33 07-03-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը
3256 դիտում
11:55 12-04-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն ընձեռող օրինագիծը
Այս բաժնից
2245 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
913 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1330 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան