211652_close_icon
views-count14625 դիտում article-date 23:03 21-01-2020

Գաղտնալսել են փաստաբան Թումասյանի ու նրա վստահորդ մեղադրալի միջև խոսակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ազատություն»

[url=https://www.azatutyun.am/a/30389652.html?fbclid=IwAR3Cxpcz1dJij0C8qPD1VWU3IEBpxIlKuAm9a8MzZWNMP11-yZ6K_GSNHdg]«Ազատություն»[/url]-ը գրում է. Առևանգման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում գաղտնալսել են փաստաբան Էդգար Թումասյանի ու նրա վստահորդ մեղադրալի միջև խոսակցությունները, փաստաբանը քննիչից պահանջել է ոչնչացնել նյութերը, վերջինս մերժել է միջնորդությունը: «Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում արգելվում է այդ միջոցառումներն իրականացնել, երբ անձը հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Քննիչը նշել է հետևյալը, որ փաստել էր, որ իրոք մեր կասկածները տեղին են, և առկա է փաստաբանի և վստահորդի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, սակայն դրանք ապացուցողական նշանակություն չունեն», - ասաց փաստաբան Թումասյանը: Օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին օրենքը, որն այսօր փոփոխության ենթարկվեց՝ ԱԱԾ-ից զատ, ոստիկանությանն էլ հնարավորություն տալով սեփական միջոցներով գաղտնալսում իրականացնել, պահանջում է անհապաղ ոչնչացնել գաղտնալսվողի փաստաբանի հետ ունեցած խոսակցությունների, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների նյութերը: Փաստաբանը քննիչի մերժումը բողոքարկել է դատախազին՝ նշելով՝ անկախ բովանդակությունից դրանք ենթակա են անհապաղ ոչնչացման: Թումասյանը դիմել է Փաստաբանների պալատին ու Մարդու իրավունքների պաշտպանին։ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել. կառույցը պնդում է՝ տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև հեռախոսային խոսակցության ապօրինի գաղտնալսում: Փաստաբանների պալատը դատապարտում է քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները ու իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց հորդորում խոսակցության նյութերն անհապաղ ոչնչացնել։ Փաստաբանների պալատն այս դեպքն ուսումնասիրելիս պարզել է՝ խնդիրը համակարգային բնույթ է կրում: «Իրականում ստացվում է, որ գրեթե բոլոր դեպքերում, մեզ հանդիպած օրինակ բանավոր քննարկումների արդյունքում, որ այդ նյութերը չեն ոչնչացվում», - ասում է ՓՊ նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը: Ըստ նրա՝ փաստաբանը գաղտնիքը պահպանելու պարտավորություն ունի, պետությունն էլ երաշխավորել է, որ փաստաբանի ու վստահորդի խոսակցությունը գաղտնի կմնա. - «Սրանք երաշխավորված են միջազգային իրավական ակտերով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներ կան այս հանգամանքի վերաբերյալ, որոնք ասում են, որ որևէ դեպքում որևէ բացառիկ հանգամանք չկա, որ փաստաբանը երբ խոսել է իր վստահորդի հետ, դա կարող է օգտագործվել կամ կարող է լսվել»: Մանրամասներն՝ [url=https://www.azatutyun.am/a/30389652.html?fbclid=IwAR3Cxpcz1dJij0C8qPD1VWU3IEBpxIlKuAm9a8MzZWNMP11-yZ6K_GSNHdg]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր