211652_close_icon
views-count2512 դիտում article-date 19:28 20-01-2020

Արցախում համապետական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների կայանալու են 2020 թվականի մարտի 31-ին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: «Արցախի Հանրապետության սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անց է կացվելու Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ: Արցախի Հանրապետության սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ»,- այս մասին հունվարի 20-ին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ ասել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նա նշել է, որ ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը: Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

Նմանատիպ նյութեր