Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ կառավարության որոշումից դժգոհ են նաեւ Շիրակի մարզի անասնապահները, հայտնում է News.am-ը։
Այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Բագրավան համայնքի բնակիչները, նրանք Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել են ճանապարհը:Նշենք, որ մի քանի հարյուր անասնապահներ այս պահին հավաքվել են Կառավարության մոտ իրենց բողոքն են արտահայտում սպանդանոցային մորթի դեմ, նրանք պահանջում են վերանայել այդ որոշումը:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Շիրակի մարզում եւս սպանդանոցների դեմ բողոքող անասնապահները ճանապարհ են փակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
2020.01.20 14:50



Տեսանյութ
