Գազի բանաձևային գնագոյացման դեպքում կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում. փոխվարչապետ
Վստահ եմ, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիայում»: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա հավելեց, որ ռուսական կողմի հետ խոսվել է, խոսվում է և դեռ մենք երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկենք:
«Երբ խոսքը վերաբերում է երկարատև պայմանավորվածություններին, միշտ կողմը պայման է առաջադրում բանաձեւ դնել գնագոյացման մեջ: Մի կողմից բանաձևային գնագոյացումը տալիս է հնարավորություն օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում: Ըստ այդմ, սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,-ընդգծեց նա: