211652_close_icon
views-count2068 դիտում article-date 14:38 28-12-2018

Հայաստանի Հանրապետական Կուսակցություն. Գազի հարցով մեծ հարցական կա. NEWS.am

Երեւանի համար որպես հղում պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, այլ ոչ թե քաղաքական գործընթացները: [url=https://news.am/arm/news/488523.html?fbclid=IwAR00aXEP0jrsF7q7ayQQ4EwKNT-2GeXKil0Xg6GdAa6JlNQp7maV6PE3hss]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երկրի նախկին նախագահի շուրջ ստեղծված իրադրությունը, մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորանքը` ուղղված Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Շարմազանովի խոսքերով, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի երկրորդ նախագահ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, քաղաքական վենդետա է: «Ինչ վերաբերում է Վլադիմիր Վլադիմիրովիչի եւ Ռոբերտ Սեդրակովիչի հարաբերություններին, ապա ես ուզում եմ ասել, որ մենք գիտենք, որ երկու ղեկավարների միջեւ շատ վստահելի եւ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել: Եվ, ընդհանրապես, ի շահ երկու ժողովուրդների եւ երկու երկրների բարօրության է լինում, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները, գործընկերային եւ ընկերային հարաբերություներին զուգահեռ նաեւ ընկերներ են դառնում», - նկատել է նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/488523.html?fbclid=IwAR00aXEP0jrsF7q7ayQQ4EwKNT-2GeXKil0Xg6GdAa6JlNQp7maV6PE3hss]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր