211652_close_icon
views-count5362 դիտում article-date 22:24 19-01-2020

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 20:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Արագած գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր