211652_close_icon
views-count4449 դիտում article-date 14:49 19-01-2020

Իրանում ուկրաինական օդանավի վթարի զոհերի աճյունները տեղափոխել են Ուկրաինա

Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-76 օդանավը։ Այն Թեհրանից Կիև է տեղափոխել հունվարի 8-ին վթարված ուկրաինական օդանավի անձնակազմի 9 անդամների և 2 ուկրաինացի ուղևորների աճյունները։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։ Օդանավակայան են ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը։ Հիշեցնենք, որ «Ուկրաինական ավիաուղիներ»-ի օդանավը Թեհրանի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց 2 որպե անց անհետացել է ռադարներից։ Պարզվել է, որ օդանավը սխալմամբ խոցվել է Իրանի ուժայինների կողմից, որոնք այդ պահին ռազմական գործողություններ էին իրականացնում Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների նկատմամբ։ Զոհվել է 176 մարդ։

Նմանատիպ նյութեր