211652_close_icon
views-count6766 դիտում article-date 17:48 19-01-2020

Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն՝ ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ․ նախկին թաղապետ

Ես՝ որպես Սերժ Սարգսյանին հարող շրջանակի ներկայացուցիչ, որոշեցի այսուհետ այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության՝ մասնավորապես, քաղաքային իշխանության, կոպիտ և ոչ այնքան սխալները: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2652725494810143&id=100002181568814]էջում[/url] գրել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։ «Երեկ «Հայկական ժամանակ» կայքում մի հոդված կարդացի «Քարոզչական նախնական փուլն է» վերնագրով: Ես՝ որպես Սերժ Սարգսյանին հարող շրջանակի ներկայացուցիչ, ամբողջ խորությամբ հասկանալով այդ հոդվածում տեղ գտած մտքերը՝ որոշեցի այսուհետ այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության՝ մասնավորապես, քաղաքային իշխանության, կոպիտ և ոչ այնքան սխալները: Չեմ ասելու, որ Օպերայի հարակից տարածքի մեկ-երկու սրճարան քանդելիս՝ հայտարարում էին, որ ամբողջ օղակաձև զբոսայգին ազատագրելու են սրճարաններից (կարծես սրճարանների տերերը ադրբեջանցի էին), սակայն այսօր, հենց հիմա նույն զբոսայգում կապիտալ շինարարություն է գնում, ոչ թե ժամանակավոր կրպակ կամ տաղավար: Չեմ ասելու, որ զարգացման ծրագրով 500 000 ծառ են խոստացել տնկել, և արդեն երեք սեզոն անցել է, բայց դեռ ընդամենը 20-25 հզ. հազիվ են տնկել: Չեմ ասելու, որ աղբահանության պրոբլեմը հենց քաղաքային իշխանությունն առաջացրեց, հետո էլ հերոսաբար լուծեց, հաստատ չեմ ասի, որ անգրագետ ձևով լուծեց: Չեմ ասելու, որ ինչ-որ դպրոցի տնօրենի վրա կարող է 1 մլն. դրամի համար քրեական գործ հարուցվի, բայց Երևանի կոմունալ վարչության պետը իր զարմիկին 360 մլն. դրամի մրցույթ տա ու քր. գործ չհարուցվի: Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն՝ ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ: Չեմ ասելու, որ 500 վերելակներին անհամբեր սպասելու ենք: Չեմ ասելու ոչ քաղաքի տրանսպորտի հարցի լուծման սխալ ուղղության մասին, ոչ էլ կանաչապատման: Եվ այս ամենը ու էլի շատ բաներ հետագայում չեմ ասի, որպեսզի քաղաքային իշխանությունն ուժեղ լինի:

Նմանատիպ նյութեր