211652_close_icon
views-count15989 դիտում article-date 20:36 03-06-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ «Mercedes»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել գերեզմանների տարածքում․ ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել գերեզմանների մոտ՝ մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Լևոն Մանուկյանի, Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Հարությունյանն ու Արմեն Հովհաննիսյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով էլեկտրասյունը պոկվել ու լարերը կախվել էր և դրա շնորհիվ է, որ այն չի ընկել ճանապարհին սակայն երթևեկությունը մինչ պարեկների ժամանումը խցանվել էր։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր