211652_close_icon
views-count2330 դիտում article-date 23:56 18-01-2020

ՀՀ ԶՈՒ ՌՔԿ պաշտպանության զորքերում քննարկվել են նախորդ տարի իրականացված աշխատանքները

ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության պատրաստության պլանի համաձայն՝ հունվարի 17-ին ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վ. Նշանյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2019 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկվել են 2019 թվականին արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, առաջադրվել 2020-ին ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի բարելավման և զարգացման խնդիրներ: Ամփոփման ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի և ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամաններով:

Նմանատիպ նյութեր